Saturday, November 14, 2015

0 Colibri

Ներկայացնում եմ Colibri խաղը՝ պատրաստված իմ կողմից։ Այն հայտնի Flappy Bird խաղի նման է։ Պատրաստված է դեռևս 2 համակարգերի համար։ Դրանք են՝
1) Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսները (Andorid 4.0 և բարձր),
2) համակարգիչները, որոնք աշխատում են Windows, Linux, Macintosh օպերացիոն համակարգերով։

Համակարգչով խաղալու համար Ձեզ անհրաժեշտ է ներբեռնել այս արխիվը, ներբեռնելուց հետո այն վերահասցեավորել ինչ-որ տեղ, որտեղ Colibri-Data-ն և Colibri.exe ֆայլերը կլինեն նույն պանակում (արխիվում դրանք չեն աշխատի)։

Սմարթֆոնով խաղալու համար Ձեզ անհրաժեշտ է ներբեռնել սա (հենց սմարթֆոնով), ներբեռնելուց հետո բացել այդ ֆայլը, տեղադրել սմարթֆոնի մեջ։

Համակարգչով խաղալու դեպքում Ձեզ անհրաժեշտ է սեղմել մկնիկի ձախ սեղմակը կամ սեղմել Spacebar-ը։

Սմարթֆոնով խաղալու դեպքում Ձեզ ընդհամենը անհրաժեշտ է սեղմել էկրանին։ Սմարթֆոնների համար խաղը կարող եք խաղալ և՛ սմարթֆոնը ուղիղ պահած, և՛ թեքած։


No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t