Tuesday, January 24, 2012

0 Ինչպես մեծացնել Ֆեյսբուքի չաթի պատուհանի և տառերի չափսերը (+սմայլիկներ առանց կոդերի)



Ֆեյսբուքի չաթի պատուհանը ժամանակի ընթացքում ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն միշտ էլ եղել են մարդիկ, ովքեր դժգոհել են այդ պատուհանի անհարմարավետությունից: Չաթի ընթացիկ պատուհանից օգտվելը երբեմն անհարմարավետ է, քանի որ այն չափսերով փոքր է և երկար խոսակցության դեպքում կարող է ցավացնել աչքերը: Այդ նպատակով առաջարկում եմ օգտագործել Google Chrome-ի մի հավելված, որի միջոցով կարող եք կառավարել պատուհանի և տառերի չափսերը: Հավելվածը իր մեջ պարունակում է նաև բազմաթիվ հետաքրքիր սմայլիկներ:

1. Սեղմեք այստեղ և տեղադրեք հավելվածը: Տեղադրելու համար սեղմեք բացված էջի վերևի աջ անկյունում գտնվող կապույտ կոճակի վրա, սպասեք մինչև հավելվածը ներբեռնվի և ավելացրեք դիտարկչին:

2. Բացեք Ձեր ֆեյսբուքի էջը և կտեսնեք արդյունքը: Եթե Ֆեյսբուքի էջը մինչ այդ բաց էր, ապա թարմացրեք էջը:



3. Պարամետրերը փոխելու համար կարող եք սեղմեք դիտարկչի հասցեի դաշտի կողքը հայտնված կարմիր նշանի վրա: Կարող եք փոխել չաթի պատուհանի շողքը, պատուհանի չափսը և տառերի չափսը: Սմայլիկներ տեղադրելու համար սեղմեք պատուհանի վերևի հատվածում գտնվող սմայլիկների նշանի վրա:



Վերջում նշեմ, որ հավելվածը ունի ևս մեկ օգտակար ֆունկցիա: Կարող եք սեղմեք չաթի պատուհանի վերևի կապույտ դաշտի վրա ու տեղափոխել այն:


No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t