Saturday, January 28, 2012

0 Ինչպես ղեկավարել ուրիշների համակարգիչները լոկալ ցանցում


Այս թեմայով շատ նամակներ եմ ստացել և բազմաթիվ մարդկանց խնդրանքով այսօր կտեսենք, թե ինչպես կարելի է ղեկավարել այլ համակարգիչներ՝ գտնվելով այդ համակարգչից հեռու: Դրա համար նախատեսված են մի քանի ծրագրեր: Սկսենք նրանից, թե որտեղ ենք մենք պատրաստվում այն կիրառել: Այսօր կխոսենք լոկալ ցանցում գտնվող համակարգիչներից, իսկ մյուս անգամ կտեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել ինտերնետի միջոցով: Եթե ցանկանում եք ղեկավարել ներքին ցանցում գտնվող համակարգիչը կամ դիտել դրա էկրանը, ապա կարող եք օգտագործել Radmin ծրագիրը: Ծրագիրը իրենից ներկայացնում է 2 ենթածրագիր: Առաջինը տեղադրում եք այն համակարգչի վրա, որը ցանկանում եք ղեկավարել, իսկ երկրորդը՝ ձեր համակարգչի վրա:
Rserver - այլ համակարգչի վրա (remote computer)
RViewer - ձեր համակարգչի վրա

Ծրագիրը Remote համակարգչի վրա  տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն և կատարել նկարներում պատկերված քայլերը՝





Իսկ Ձեր համակարգչում անհրաժեշտ է բացել Rviewer ծրագիրը և  կատարել հետևյալ քայլերը:


2-րդ քայլում պետք է գրել լոկալ ցանցում գտնվող համակարգչի IP հասցեն կամ դրա անվանումը: Կարգավորումները անելուց հետո ձեր համակարգչում սեղմում եք ավելացված remote համակարգչի անվանման վրա, գրում եք այն օգտագործողի անունը և գաղտնաբառը, որը գրել էիք Remote համակարգչի ծրագրում և ղեկավարում կամ դիտում էկրանը:
                                                                 

No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t