Thursday, February 23, 2012

0 Տավուշի մարզում, մարտական հենակետում, հակառակորդի դիպուկահար կրակոցից 20-ամյա զինվոր է զոհվել


Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, այսօր` փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում, ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող 20-ամյա Ալբերտ Արմենակի Ադիբեկյանը:
Պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Ալբերտ Ադիբեկյանի հարազատներին:
Նշենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով («սպանություն»):
Ալբերտը զորակոչվել էր Երեւանի Մաշտոցի զինկոմիսարիատից: Նա բնակվում էր Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում:

No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t