
Նախկինում հանրահայտ հոլանդացի ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը խոսել է Եվրոպայի առաջնության ֆավորիտների մասին:
«Կարծում եմ` Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները կարող են հավակնել հաղթողի կոչմանը: Հոլանդացիներին ավելի դժվար կլինի պայքարել ոսկու համար, - ասել է Ռուդ Գուլիտը Stuttgarter-nachrichten -ին տված հարցազրույցի ժամանակ, - վերջերս մենք մրցում էինք գերմանացիների հետ, և նրանք ցույց տվեցին, թե ովքեր են այժմ ֆուտբոլային նորաձևություն թելադրում:
Անգլիական ֆուտբոլում ներկա պահին մեծ խնդիր կա, գլխավոր դերերում այնտեղ արտասահմանցիներ են: Լեգեոներները մեծամասնություն են կազմում ԱՊԼ-ում, թեև նրանց թիմն, իսկապես, բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի:
Իտալական ֆուտբոլն, առհասարակ, այժմ ճգնաժամ է ապրում: Բայց այստեղ էլ խնդիրը կայանում է մարզադաշտերի բացակայության մեջ: Եվ «Յուվենտուսը» վառ ապացույց է այդ հարցում: Վերջին տարիներին «Դելե Ալպին» նույնիսկ կիսով չափ չէր լցվում: Իսկ նոր մարզադաշտում յուրաքանչյուր խաղին տրիբունաները լեփ-լեցուն են, իսկ «Ծեր սինյորան» կրկին առաջատարն է Ա սերիայում»:
No comments:
Post a Comment