Ինչպես գիտեք, Գուգլը հնարավորություն է տալիս որոնման միջոցով կառուցել տարբեր գրաֆիկներ: Երբ որոնման դաշտում գրում եք որևէ մաթեմատիկական ֆունկցիա, այդ դեպքում Google-ը փորձում է կառուցել ֆունկցիայի գրաֆիկը: Վալենտինի օրվա առթիվ կարող եք բացիկների փոխարեն ուղարկել այս հետաքրքիր ֆունկցիան, որի արդյունքում ցուցադրվում է գրաֆիկորեն պատկերված սիրտ: Եթե ցանկանում եք, որ ֆունկցիայի որոնումը և գրաֆիկի ցուցադրումը կատարվի ավտոմատ եղանակով, ապա կարոք եք օգտվել Let Me Google That For You կայքի ծառայությունից:Այսպիսով սիրտը ուղարկելու համար անհրաժեշտ է ընդամենը ուղարկել այս հասցեն՝ http://bit.ly/vZq9Hi:

No comments:
Post a Comment