Wednesday, February 22, 2012

0 Վեբ կայքեր


Համաշխարհային սարդոստայնը (կարճ`վեբը) երեխաների համար այցելության ամենահանրաճանաչ վայրն է համացանցում: Վեբ կայքը բաղկացած է ,,Էջից” կամ էջերի հավաքածուից, որ պարունակում է տեքստ, նկարներ, խաղեր, երաժշտություն կամ  համակարգչային ծրագրեր, ձայնային և  տեսա-հոլովակներ ներբեռնելու հղումներ: Բառացիորեն միլիոնավոր կայքեր կան ցանցում, որ կարող է մատչելի լինել ձեր համակարգչային ծրագրի օգտագործմամբ, որ կոչվում է ցանցային ,,զննարկիչ”:
Ցանցը տարբերվում է մեդիայի այլ տեսակներից նրանով, որ այն երեխաներին հնարավորություն է ընձեռում ստեղծելու իրենց սեփական բովանդակությունը: Երիտասարդներն օգտագործում են ցանցը բացահայտելու և ցուցադրելու իրենց ստեղծագործական կարողությունները զանազան ձևերով. ստեղծելով առցանցային ֆիլմեր, երաժշտություն, վեբ կայքեր, ամսագրեր (էլ-գրեր) և բլոգներ կամ առցանցային օրագրեր:
Այնուամենայնիվ, ցանցն իր վատ կողմերը նույնպես ունի: Ցանցում նավարկելիս հեշտ է հանդիպել կայքերի, որ պարունակում են պոռնոգրաֆիա, ատելություն, բռնություն, անօրինական ու վտանգավոր բովանդակություն, կամ առաջարկում են ապորինի ծառայություններ: Երեխաների  անձնական ապահովությունը  կարող է ռիսկի ենթարկվել թե՛ կոմերցիոն կայքերի կողմից, որոնք պահանջում են անձնական ինֆորմացիա, թե՛ երբ երեխաներն իրենք են հրապարակում կոնտակտային տեղեկություններ կամ նկարներ իրենց վեբ կայքերում:
Չնայած հրապարակված միլիոնավոր էջերին և նրանց, որ ուղարկվում են ամեն օր հրապարակվելու, ներցանցային հավաստի ինֆորմացիա գտնելը դժվար խնդիր է: Քանի որ ամեն ոք կարող է հրապարակել իր սեփական տեսակետը ցանցում, ցանցը պարունակում է հսկայածավալ ոչ հավաստի և կեղծ ինֆորմացիա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երիտասարդներն հակված են հավատալու, որ ,,եթե  համակարգչի վրա է, ապա պետք է որ այն ճիշտ լինի,,  ,  ուստի կարևոր է սովորեցնել ձեր երեխաներին կասկածանքով վերաբերել  ցանցում կարդացածին:
Եթե ձեր երեխաներն ունեն սեփական էջեր, ստուգեք` ի՞նչ են նրանք հրապարակում: Սովորեցրեք նրանց հարգել հեղինակային իրավունքը` չգողանալ այլ կայքերից և ուրիշի մասին անպարկեշտ ու նրան  սպառնացող  որևէ բան չտեղակայել  ցանցում:
Խորհուրդ. Ստեղծեք ձեր ընտանեկան վեբ կայքը ձեր երեխաների օգնությամբ, տեղեկացրեք ձեր ընկերներին ու ազգականներին ձեր զբաղմունքների մասին:


No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t