Sunday, February 26, 2012

0 Թողարկվել է «Google Docs» հավելման նոր տարբերակը Android-ի համար


Երբ Google-ը թողարկեց «Google Docs» հավելումը անդրոիդի համար, այն շատ մեծ ֆունկցիաներ չէր պարունակում իր մեջ: Եվ ահա Google ընկերությունը հայտարարեց, որ թողարկվել է այս հավելման նոր տարբերակը, որում կատարվել են մի շարք փոփոխություններ. նոր ինտերֆեյս, օֆֆլայն աշխատանք փաստաթղթերի հետ և փաստաթղթերի հետ աշխատանք հենց «Google Docs»-ում:
Վերջին փոփոխությունը վերջերս կատարվել էր օպերացիոն համակարգերի համար և այժմ այն նաև հասանելի է բջջային հեռախոսներում:
«Google Docs» հավելման մեջ առավել հետաքրքիր ֆունկցիան և նորարարությունը, դա իրական ժամանակում փաստաթղթերի հետ աշխատանքն է: Եթե փաստաթղթում առկա են սխալներ, բայց դուք արդեն այն տեղադրել եք «Google Docs»-ում մի շտապեք տխրել, քանի որ այս ֆունկցիան թույլ է տալիս ուղղել սխալները: 
Բացի այդ նաև գեղեցկացվել ու փոփոխվել է ծրագրի ինտերֆեյսը: 
Նոր տարբերակը կարող եք ներբեռնել Android Market-ից:

No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t