Tuesday, February 28, 2012

0 Microsoft Windows-ի լոգոների պատմությունը


Ինչպես գիտենք այս տարվա երկրորդ կեսին Microsoft-ը կթողարկի իր հերթական օպերացիոն համակարգը, որը կոչվելու է Windows 8:  Այդ օպերացիոն համակարգի լոգոն զգալի տարբերվում է նախորդ տարբերակների լոգոներից: Փորձենք վերհիշել տարբեր Windows-ների լոգոները և տեսնենք, թե ժամանակի ընթացքում ինչ փոփոխություններ են եղել: 

Windows 1.0-ի լոգոն ունի շատ պարզ ու թեթև տեսք:
Windows 3.1-ում ավելացավ պատուհաններ հիշեցնող ալիքը՝ իր դասական գույներով:

Windows 95-ը ունի նույն լոգոն, սակայն փոխվել է հետևի ֆոնը և ավելացել է մի փոքր թափանցիկություն պատուհանների գույների վրա:
Windows 98-ի լոգոն նույն 95-ի լոգոն է

Windows XP-ն Մայքրոսոֆթի ամենատարածված օպերացիոն համակարգն է: Լոգոյի վրա այլևս չկան սև վանդակները, տառերը նորից վերադարձել են, և փոխվել է ալիքների ձևը:
Windows Vista-ում նույն XP-ի լոգոն է, սակայն կապույտ շրջանակի մեջ: Այդ լոգոն այժմ փոխարինել է Windows-ի դասական Start Menu-ն:
Windows 7-ում կապույտ շրջանակը անհետացել է և պատուհանների վրա ավելացել են մի շարք էֆեկտներ:
Եվ վերջապես Windows 8-ում անհետացել են բոլոր նախորդ փոփոխությունները և այս լոգոն ավելի շատ նման է Windows 1.0-ի լոգոյին:




No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t