Wednesday, February 22, 2012

0 Հաստատվեց Կիպրոսի միջազգային մրցաշարի խաղացանկը


ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ հաստատվել է Կիպրոսի միջազգային մրցաշարի խաղացանկը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 26-ից Հայաստանի ազգային հավաքականն իր ընդլայնված կազմով հավաք է անցկացնելու Կիպրոսի Լիմասոլ քաղաքում, որտեղ փետրվարի 29-ին (ՖԻՖԱ-ի օրացույցով ընկերական հանդիպումների պաշտոնական օրը) հանդիպելու է Կանադայի ազգային հավաքականի հետ, իսկ փետրվարի 28-ին` Սերբիայի ընտրանու հետ: ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ Սերբիա – Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով 18:00-ին, իսկ Կանադա – Հայաստան խաղը` 21:00-ին:

Հանդիպումները տեղի կունենան Լիմասոլ քաղաքի «Ցիրիոն» մարզադաշտում:

No comments:

Post a Comment

:a   :b   :c   :d   :e   :f   :g   :h   :i   :j   :k   :l   :m   :n   :o   :p   :q   :r   :s   :t