Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում, փետրվարի 20-ին ժամը 9.50-ի սահմաններում մահացել է ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Նրա փոխանցմամբ, փետրվարի 16-ին, ՊՆ կենտրոնական կլինիկայի վերակենդանացման բաժանմունք է ընդունվել ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը երկկողմանի օջախային թոքաբորբ, ձախակողմյան էքսուդատիվ պլեւրիտ` անբավարար շնչառություն ախտորոշմամբ:
Սակայն փետրվարի 20-ին, ժամը 9.50-ի սահմաններում վերջինս մահացել է: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
No comments:
Post a Comment